14 07 2021

Այն, որ ՔՊ-ն ատելության խոսք է տարածել, դա մեր գնահատականը չէ, այն իրավական փաստ է. «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ



«Որ ՔՊ-ն ատելության խոսք է տարածել, դա մեր գնահատականը չէ, դա իրավական փաստ է, որը վարչական դատարանն արձանագրել է: Միակ հանգամանքը, որ չի արձանագրեել, դա այն է եղել, որ արդյո՞ք այդ պահին կուսակցության գրացման ուժը կորցարած կհամարեն, թե ոչ, բայց դրանից չի նվազում այն, որ նման տոտոլ ատելության խոսք է եղել, որն անգերազանցելի է:

Ի վերջո, մենք նաև այս նիստի ընթցքում պարզեցինք, թե իրավապահներն ինչպես էին օրինակ՝ քվերակության օրը՝ ամենապատասխանտու օրը, երբ տարածվում են խուլիգանական մակարդակի ատելության խոսք տարածող թռուցիկներ, մեր ոստիկանությունը տեղյակ էր միայն Իսահակյան փողոցում 10-20 թռուցիկի մասին, երբ բոլորը գիտեին, որ այն համատարած է ամբողջ Երևանում»,- Սահմանադրական դատարանում եզրափակիչ ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ