13 07 2021

Չի կարելի իրավունքը ծռմռել ու հարմարեցնել սեփական շահին․ Հարությունյանը՝ Փաշինյանի հրաժարականի մասին



Այն, որ վարչապետը նշանակվում է իշխող ուժից, որը նախատեսված է նաև Սահմանդրությամբ, իր էությամբ չի փոխում վարչապետի ինստիտուտի դերը մեր սահմանադրաիրավական կարգավորումների տիրույթում։ Սահմանադրական դատարանում հունիսի 20-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու միավորված գործով դատաքննությանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը՝  պատասխանելով ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի վարչապետի պաշտոնավարաման շարունակականության սահմանադրականության վերաբերյալ հարցին:

Հարությունյանի խոսքով չի կարելի վարչապետին հավասարեցնել ուղղակի ընտրություններով ընտրված պաշտոնյայի հետ:

«Երբևէ որևէ սահմանադիր չէր ենթադրում, որ կարելի է իրավունքը ծռմռել և հարմարեցնել սեփական շահին, որ ԱԺ-ն պետք է դադարեցնի իր լիազորությունները, որովհետև արհեստականորեն մեկ անձ, մանիպուլյացիայի ենթարկելով խորհրդարանական մեծամասնությանը,  հրաժարական է տալիս, մարդ չի ընտրվում, հանդիպում է մյուս խմբակցությունների հետ, ճնշում է գործադրում կամ համոզում է»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ