10 07 2021

Ընտրությունների ընթացքում մեր դաշիքնի վստահված անձանց հրավիրում էին ոստիկանականություն. Արամ Վարդևանյան



Դեպքեր են եղել, որ  «Հայաստան» դաշինքի վստահված անձին հենց ընտրության օչը հրավիրել են ոստիկանական բաժին բացատրություն տալու: Այս մասին ՍԴ դատական նիստին ասաց «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանի հարցին, թե ինչ խոչըդոտներ են ստեղծվել դաշինքի վստահված անձանց նկատմամբ:

«ԿԸՀ ներկայացրած մեր դիմումները երկու խմբի են բաժանվում, մեկը վերաբերում էր վարչական ռեսուրսի խախտմանը, մյուսը՝ լռության օրվա խախտումներին: Առաջին դեպքում մեր դիմումը մերժվել էր, երկրորդ դեպքում մեր դիմումը կարճվել էր, քանի որ մեզնից առաջ դիմել էր նույն հարցով «Պատիվ ունեմ» դաշինքը, որը արդեն բավարարվել էր»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ