23 06 2021

Դատական ակտը միանշանակ բողոքարկելու ենք․ Էրիկ Ալեքսանյան

Դատական ակտը միանշանակ բողոքարկելու ենք․ Էրիկ Ալեքսանյան

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշում կայացրեց Արմեն Չարչյանին 1 ամսով կալանավորելու վերաբերյալ։ Դատարանը արձանագրել է ինչպես կալանավորման պայման հիմնավոր կասկածի առկայությունը, այնպես էլ կալանավորման հիմքերի, մասնավորապես՝ քննությանը խոչընդոտելու հիմքի համատեքստում գտել է, որ ռիսկը բարձր է։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Իզմիրյլան» ԲԿ-ի տնօրեն Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

 

Վերջինս նշեց, որ դատական ակտը միանշանակ բողոքարկելու են։

«Մենք գտնում ենք, որ դատարանի որոշումը ոչ իրավաչափ է, անհիմն որոշում է, փաստացի մեկ անգամ ընդգծվեց այն հանգամանքը, որ պարոն Չարչյանի նկատմամբ իրականացվում է բացառապես քաղաքական հետապնդում։ Մենք դա պնդել ենք դատական նիստի ժամանակ, ներկայացրել ենք բազմաթիվ փաստարկներ, որ այստեղ օրինական մեղադրանքի մասին չենք կարող խոսել, քանի որ ի սկզբանե քրեական վարույթը հարուցվել է ոչ իրավաչափ հիմուքների հիման վրա»։

 

Ալեքսանյանը ընդգծեց, որ քրեական գործ հարուցելու առիթ կարող է հանդիսանալ բացահայտված աղբյուրից ձեռք բերված տեղեկատվությունը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ