Dejavu տելգերամյան ալիքը գրում է․
Իշխանությունը անմարդկային ճիքեր է գործադրում պրոֆեսոր Արմեն Չարչյանին կալանք ապահովելու ուղղությամբ: Երեկ գիշերվա ընթացքում դատախազությանը ոտքի են հանել, ասել են՝ արագ մտեք դատարան, կալանքի տանելու համար: Մասնավորպես, գիշերը, սկզբից գնացել են ԿԸՀ, տվել են ինչոր դիմում:
Այնուհետ, պարզել են որ փաստաբանը բողոք է ներկայացրել ձեռբակալման բողոքով, որը առավոտյան մակագրվել է Երևանի Ավան նստավայր, դատավոր Մանվել Շահվերդյանին:
Առավոտվանից, Շահվերդյանին են զանգահարում Երևան քաղաքի դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը, և ԲԴԽ նախագահ Գագիկ Ջհանգիրյանը: Դատավորին ստիպում են, չնայած նրա որ հիմքերը բավարար չեն, հանցակազմը բացակայում է, ձերբակալումը համարել իրավաչափ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը