14 06 2021

Հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել Համայնքի ղեկավարի նկատմամբ․ Արամ Վարդևանյան

Հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել Համայնքի ղեկավարի նկատմամբ․ Արամ Վարդևանյան

Արամ Վարդևանյանը ֆեսբուքյան իր էջում գրում է․

Հենց նոր տեղեկացա, որ Ավշար համայնքում այսօրվա խայտառակ հավաքից հետո, այս հեռացող իշխանությունը ցուցում է տվել ամեն կերպ քրեական հետապնդում հարուցել Համայնքի ղեկավար Սուրիկ Գրիգորյանի նկատմամբ: Իրավական աբսուրդը այն է, որ հավաքը լրիվությամբ կայացած լինելու պայմաններում, փորձում են հավաքը իբր խոչընդոտելու հանցակազմ գտնել: Իրական պատճառը պարզապես մարդկանց անտարբերությունն էր հեռացող իշխանության հավաքին, որին նախորդել էր կազմակերպված ձևով «Հայաստան» դաշինքի պաստառների վնասումը, որը լրիվ հակառակ ազդեցություն էր ունեցել հանրության շրջանում:
Իրավապահներին հստակ հորդորում ենք վերադառնալ իրավական դաշտ և վերջ տալ այս խայտառակությանը: Վստահեցնում եմ այս դեպքով խիստ հետևողական ենք լինելու:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ