01 06 2021

Ռոբերտ Քոչարյանը՝ վեթինգի մասին



Այս ընթացքում իշխանությունները փորձել են կիրառել դատավորների վեթինգի գործիքակազմ։ Սրա նպատակը մեկն է՝ նրանք եկել էին իշխանության, գրավել գործադիր իշխանությունը և պետք էր գտնել մի գործիքակազմ՝ դատական իշխանությունը նույնպես իրենցով անելու համար։ Այլ մոտիվացիա այստեղ ուղղակի չկար։ Հիմա ինչպե՞ս քննարկենք վեթինգը՝ վեթինգ որպես երևույթ ընդհանրապե՞ս, թե՝ վեթինգն այս կիրառման կոնտեքստի մեջ։ Այս մասին ասել է ՀՀ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իրավաբան-գիտնականների, փաստաբանների, նախկին իրավապահների հետ հանդիպման ժամանակ։

«Պետք է բարեփոխումներ իրականացնել, առողջացնել համակարգը, լուծումներ գտնել տարբեր հարցերի վերաբերյալ։ Բայց վեթինգն այլ բան է։ Նրանք փորձեցին հեղափոխությունը տարածել նաև դատական համակարգի վրա: Փորձեցին տարածել, ամեն ինչ կասկածի տակ դնել, քայքայել, և արդյունքում այսօր ստացել ենք այն, ինչ ստացել ենք»,- ասաց Երկրորդ նախագահը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ