Մայիսի 24-ին տեղի ունեցավ Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի գործով հերթական դատական նիստը, պատասխանող կողմը նորից ներկա չէր նիստին: Նիստի ավարտից հետո ՀՀ նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ Բաբաջանյանը ոչ թե նպատակ է ունեցել իրեն զրպարտելու, այլ կոնկրետ հետապնդել է քաղաքական նպատակներ: «Այս անձնավորությունը երևի համոզված էր, որ ես կհանդուրժեմ իր ասածները և չեմ դիմի իրավական քայլերի, հիմա այս նախընտրական պայքարում թող ընտրողները տեսնեն, թե ինչ մարդ է Բաբաջանյանը»,-ասաց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը