Yerkir.am-ը գրում է․ «Հայաստան» դաշինքի շտաբի անդամ, դաշնակցական Երվանդ Բասենցյանը հրավիրվել է Հատուկ քննչական ծառայություն՝ վկայի կարգավիճակով:
Նրան նախաքննական մարմինը կանչել է դեռ նոյեմբերի 11-ին Ազատության հրապարակում 17 կուսակցությունների նախաձեռնած հանրահավաքի գործով:
Բասենցյանը վստահ է, որ սա ճնշում է իր նկատմամբ, քաղաքական հետապնդում:
«Նիկոլի նախընտրական պայքարը սկսվել է: Նա իբրեւ թե քաղաքական պայքար է մղում, այնինչ մարդկանց ապօրինաբար այս եւ այն ոստիկանական բաժանմունքներ է տանում առանց հիմքի»,- այսպես է մեկնաբանել իրեն նախաքննական մարմին կանչելու լուրը Երվանդ Բասենցյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը