18 05 2021

Ադրբեջանցի զինվորականները չէին, որ պետք է զենքի սպառնալիքով շուռնուխցիներին հանեին իրենց տներից․ փաստաբան



Դատարանը Շուռնուխի հարցով գնացել է խորհրդակցական սենյակ։ Դատական նիստից հետո Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյանը

Հիշեցնենք, որ ամիսներ առաջ ադրբեջանական ագրեսիայի շրջանակներում մի քանի փաստաբաններ հաղորդում են ներկայացրել Քննչական մարմին և դատախազություն, որ ադրբեջանցիները մտնում են ՀՀ տարածք, և ոտնձգություն են իրականացնում ՀՀ քաղաքացիների դեմ: 

Քրեական գործ չի հարուցվել՝ պատճառաբանությամբ, որ դա ենթական չի ՀՀ քննչականի քննությանը: Փաստաբանները բողոքարկել ենք դատարան, մի քանի ամիս անց  դատական նիստ է նշանակվել:

«Ակնհայտ է, որ այդտեղ հանցավոր ոտնձգություն է  տեղի ունեցել: Նույնիսկ եթե առկա է նման խնդիր, որ պետք է ինչ-որ բանով պայմանավորված տարածք հանձնվեր, ադրբեջանցի զինվորականները չէին, որ պետք է գային ու այդ անձանց  զենքի սպառնալիքով,  կյանքին, առողջությանը, հոգեբանական տրավմա հասցնելով տնից հանեին: Եթե նման  պայմանավորվածություն կա կամ նման դիրքորոշում ուներ մեր պետությունը,  պետք է մեր իրավապահները ներկայանային այդ անձանց, խնդրեին ազատել իրենց բնակարանները, որովհետև կարող է դա կոնֆլիկտի հանգեցնի: Այս պարագայում անտերության է մատնված եղել, ինչն առաջացրել է ծանր հետևանքներ»,- ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ