ՀՀ-ում ձևավորվել է նոր սահման, որը նախկինում չկար՝ Արաքսի ափից մինչև Վարդենիսի Սոթքը, մի քանի հարյուր կիլոմետրով և սահմանը ճշտված չէ։ Այս մասին «ԱԱԾ պահեստազորի սպաների միություն» ՀԿ մամուլի ասուլիսին ասաց ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի նախկին հրամանատար Արմեն Աբրահամյանը։
«Իշխանությունների կողմից լսել ենք, որ սահմանների դեմարկացիա են անում, այսպես դեմարկացիա չեն անում, դա անելու համար սահմանագծման և սահմանազատման աշխատանքների համար պետք է միջպետական հանձնաժողովներ ստեղծեվեն ԱԳՆ-ի հսկողության տակ, որովհետև առաջին հերթին դա դիվանագիտական աշխատանք է»,- ասաց Աբրահամյանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը