14 05 2021

Դատախազությունը պարտավոր է տեղեկացնել՝ քրեադատավարական ինչ միջոցներ են ձեռնարկվել. Վարդևանյան

Դատախազությունը պարտավոր է տեղեկացնել՝ քրեադատավարական ինչ միջոցներ են ձեռնարկվել. Վարդևանյան

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանը գրում է.

Դատախազությունը երեկ տարածեց հաղորդագրություն այն մասին, որ արդբեջանի զինծառայողների կողմից ՀՀ պետական սահմանը Սյունիքի մարզի Սև լիճ հատվածում ապօրինի հատելու և ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու փաստի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Քրեական գործը չհարուցվեց հենց այն պահին, երբ եղավ առաջին հրապարակումը այս ակնհայտ հակաօրինական, մեր Հայրենիքի ինքնիշխանության նկատմամբ թշնամական ոտնձգության մասին։ Մյուս կողմից փաստ է, որ արդեն կա հարուցված քրեական գործ։

Կարծում եմ Դատախազությունը պարտավոր է տեղեկացնել՝ քրեադատավարական ինչ միջոցներ են ձեռնարկվել, այդ թվում հարկադրանքի ինչ միջոցների կիրառում է հանձնարարվել։ Հատկապես հաշվի առնելով, որ փաստացի հանցագործություն կատարած թշնամական երկրի ներկայացուցիչներ ըստ հրապարակումների նույնիսկ «բանակցում, պարտադրանքներ» են ներկայացնում։ Ակնհայտ է, որ որևէ տարբերություն չկա թե Սյունիքի մարզում է խախտվել մեր սահմանը, թե հենց Երևանում խախտվի, դրան բոլոր դեպքերում պետք է հաջորդեն քրեադատավարական կոնկրետ գործողություններ, հարկադրանքի միջոցներ՝ ոչ թե պարզապես քրեական գործի հարուցումը։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ