Այնպես չէ, որ հայ ժողովուրդը աշխատասեր չէ և հիմա նոր պետք է նման ազդակ տանք։ Ազգային ժողովի նիստում ասաց «Հայրենիք» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը։
«Հայ ժողովուրդն առավել քան աշխատասեր է, այլ հարց է, որ պետական և քաղաքական պաշտոնյաները պետք է շատ ավելի շատ աշխատեն։ Հանձնաժողովի նիստում, երբ քննարկում էինք, իմ առաջարկներից մեկը հետևյալն էր, որ որոշակի անցումային շրջան նախատեսենք՝ սկզբից թող նախարարներ, վարչապետ, փոխվարչապետեր, պատգամավորներ, փոխնախարարներ, բոլորի համար թող այս օրենքը մտնի ուժի մեջ անմիջապես, թող հենց նույնիսկ ամսի 2-ն էլ չլինի ոչ աշխատանքյաին, բայց ամբողջ հայ հասարակության համար նման հրատապության նպատակահարմարությունն իսկապես տեղին չէ»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը