28 03 2022

Առուշանյանին ՏԻՄ ղեկավարի պաշտոնից զրկելու պատիժը չի գործելու մինչև օրինական ուժի մեջ մտնելը. Վարդևանյան



Պարզից էլ պարզ է, որ դատական համակարգի նկատմամաբ ճնշումները չափազանց բարձր մակարդակի են: Ակնկալել, որ դատավորները կարողանան լիարժեք անկախ լինել, կարողանան ամբողջական արդարադատություն իրականացնել, առնվազն անկեղծ չի լինի: Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ անդրադառնալով Գորիսի համայնքապետ Առուշ Առուշանյանի գործին:

«Մենք այսօր տեսնում ենք նաև, որ ունենք իրապես արհեստավարժ դատավորներ, նույնը կարող եմ ասել նաև Գնել Գասպարյանի վերաբերյալ, ով Առուշ Առուշանյանի գործով դատավորն էր: Այն մի քանի նիստերին, որոնց հետևել եմ, կարող եմ հստակ ասել, որ ինձ համար ակնհայտ էր, որ ճնշումներ երևույթն ուղղակի կամ անուղղակի տեղի ունենում է»:

Ավելին՝ տեսանյութով:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ