07 05 2021

Բաբաջանյանի փաստաբանի ներկայացրածը դեմագոգիա է, գործի հետ որևէ աղերս չունի. Խոսրով Հարությունյան



«ԵՍ բավականին մանրամասն ուսումնասիրել եմ այն փաստ կամ ապացույց կոչվածները, որոնք ներկայացվել են պատասխանողի փաստաբանի կողմից: Ըստ էության, ես սպասում եմ մի շատ պարզ հարցի պատասխանի՝ այդ անձնավորությունը ԱԺ-ում հնչեցրել է իմ անունը, բայց պետք է մի բան ասեր՝ ահա այն փաստը, որը հիմնավորում է, որ Խոսրով Հարությունյանը ունեցել է ՀԷԿ, ուրիշ բան նա պետք է չասեր»,- «Խոսրով Հարությունյանն ընդդեմ Արման Բաբաջանյանի» դատական նիստի ժամանակ ասաց գործով հայցվոր Խոսրով Հարությունյանը:

«Այս երկրում կա 187 ՀԷԿ, որոնց սեփականատերերը լուրջ ներդրումներ են կատարել: Դա եղել է բոլոր ժամանակների առանցքային քաղաքականությունը՝ նպաստել, աջակցել, որպեսզի մեզ մոտ վերականգնվող էներգետիկան նոր կշիռ ձեռք բերի էներգետիկ ողջ համակարգում, և դրանով նպաստել մեր էներգետիկ անկախությանը: Հետևաբար, բոլոր նրանք, ովքեր ներդրում են կատարել այդ ոլորտում, անկախ նրանից թե ում բարեկամն է, կամ ում փեսան է, նրանք լրջագույն նպաստ են բերել մեր տնտեսության զարգացմանը: Հետևաբար, ՀԷԿ ունենալը որևէ պարագայում պախարակելի չէ:

Մենք ներկայացված փաստաթղթերում չտեսանք որևէ ապացույց, հղումներ են կատարում ինչ որ հոդվածների, բայց որևէ փաստ ներակյացված չէ»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ