Երևանի Կենտրոն վարչական շրջանի որոշ հատվածներում էլեկտրամատակարարումը դադարեցվել է, քանի որ վթար է տեղի ունեցել։ Տեղեկությունը «Սպուտնիկ Արմենիա»-ին հայտնել է «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի հասարակայնության հետ կապերի դեպարտամենտի պետ Նատալյա Սարջանյանը։
«Երևանի ՀԷԿ-ում հրդեհ է բռնկվել, մասնագետները տեղում են։ Այս պահին աշխատանքներ են տարվում։ Անջատումները «շրջանայինից» մինչև Բաղրամյան ընկած հատվածում են»,– ասել է Սարջանյանը։
Նա նշել է, որ մասնագետները ներկայում փորձում են այլընտրանքային աղբյուրներից վերականգնել էլեկտրամատակարարումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը