«Պատասխանող կողմը փորձելու է ապացուցման բեռը հնարավորին չափ շատ դնել հայցվորի վրա, իրենք ուզում են վեճը վերածել այս կարգի մի արարողության: Ոնց որ մեկին ասեն՝ դու մարդասպան ես, հետո դատի տա, գան դատարան ու ասեն՝ դե, ապացաուցի՛ր, որ մարդ չես սպանել քո կյանքում: Նույն տրամաբանությունն ուզում էին մտցնել այս դատավարության մեջ:
Տեղեկություն տարածքողն առաջինը պետք է ապացույցներ ունենա, հետո խոսի: Իսկ այստեղ շատ ավելի հետաքրքիր իրավիճակ է. խոսողն այն անձն է, որը 3 տարի, իսկ խոսելու պահին երկու տարի ապացույցներ ձեռք բերելու, տվյալներ հավաքելու, ստանալու բոլոր հնարավոր լծակներն ունեցել է ապացուցելու համար, բայց ոչ մի ապացույց չի կարողացել ձեռք բերել»,- Այս մասին «Քոչարյանն ընդդեմ Փաշինայնի» դատական նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը