04 05 2021

Դատախազները խախտում են Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը. Արամ Վարդևանյան



Դատախազները առաջին անգամ չէ, որ խախտում են Ռոբերտ Քոչարյանի անմեղության կանխավարկածը։ Այլ հարց է, որ նման վարքագիծ չպետք է դրսևորեն, այլ հարց է, որ պետք է գտնվեն մասնագիտական բարձունքի վար, անկողմնակալության դիրքի  վրա, որովհետև դատախազները իրավունքի և օրենքի գերակայությամբ ղեկավարվելու պարտականություն ունեն, հակառակ դեպքում սա վերածվում է ինքնանպատակ քաղաքական հետապնդման։ Այս մասին դատարանի բակում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Երբ քրեական հետապդնումը դադարեցնելու հիմք առաջացավ ՍԴ որոշումից հետո, պարզ վարքագիծ պետք է լիներ, պետք է ասեին, որ այն ժամանակ ունեինք դրույթ, հիմա չունենք դրույթ, հետևաբար չենք կարող հետապնդում իրականացնել, դա կլիներ որոշակիորեն մասնագիտական ազնվության տիրությում, բարեխղճության տիրութում»,- ասաց Վարդևանյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ