Քաջարանի քաղաքապետ Մանվել Փարամազյանին առաջադրված մեղադրանքը փոխվել է։ Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, Քննչական կոմիտեի բակում՝ լրագրողների հետ զրույցում ասաց քաղաքապետի փաստաբան Երվանդ Վարոսյանը։
«Այնպես է ստացվում, որ պարոն Փարամազյանն իբր կազմակերպել է ինչ-որ անձի առևանգում։ Առհասարակ առևանգում տեղի չի ունեցել, իսկ թե ի՞նչ կապ ունի Փարամազյանն այդ ամենի հետ, մեզ անհասկանալի էր ոչ դեկտեմբերին, ոչ էլ հիմա։ Դեկտեմբերին մեզ հրավիրելը և մեղադրանք առաջադրելը հաջորդեց Սյունիքի համայնքապետերի հայտարարությանը, որով նրանք պահանջում էին վարչապետի հրաժարականը, հիմա էլ Ագարակում և Մեղրիում ջերմ ողջունել են վարչապետին, չգիտես՝ ինչու կրկին հիշել են Փարամազյանին, և հրավիրել են նոր մեղադրանք առաջադրելու»,- նշեց փաստաբանը։
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը