Մեղրիի քաղաքապետի փաստաբան Գայանե Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Քիչ առաջ ստացվել է իմ գրության պատասխանը, որից պարզ է դառնում , որ Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության վերաբերյալ իմ կողմից ներկայացված բողոքի քննարկումը ԴԱՏԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ Է ՄԱԿԱԳՐՎԵԼ դատավոր Մանվել Շահվերդյանին, այսինքն՝ էլեկտրոնային համակարգի միջոցով մակագրություն չի եղել։ Սա ողջամիտ ենթադրություն է տալիս կարծիք ձևավորելու առ այն, որ սա ուղղակի քաղաքական պատվեր է և հենց դատավոր Շահվերդյանը պետք է քննարկի Մխիթար Զաքարյանի ձերբակալման իրավաչափության հարցը։ Սա բավարար հիմք է անվստահության համար, ինչու հենց դատավոր Մանվել Շահվերդյանը, ով , ըստ մամուլում առկա տեղեկությունների, հայտնի է որպես << իշխանության սրտի դատավորներից մեկը>>, ինչպս նաև հանրային և քաղաքական գործիչների մասով <<անհիմն կալանքեր տվող դատավոր>> ։ Արդեն առավել քան պարզ է, թե երեկ դատավոր Շահվերդյանը ինչու դատական նիստ չհրավիրեց՝ անհապաղության սկզբունքից ելնելով ։ Մեկնաբանեմ՝
Այսօր ժամը 15։00 ծանուցվել ենք մանակցելու քննչական գործողության։ Ես ենթադրում եմ, որ այդ ժամին մեղադրանք է առաջադրվելու, և կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն է ներկայացվելու դատարան, և ,քանի որ, ձերբակալման իրավաչափությունը քննարկելու մասին բողոքը մակագրվել է Շահվերդյանին, բնականաբար կալանավորման միջնորդությունը ևս կքննարկի Շահվերդյանը։
Զերծ մնալով վերացական դատողություններից՝ ես ընդամենը հորդորում եմ պարոն Շահվերդյանին ցուցաբերել բացառիկ սկզբունքայնություն և արժանապատվորեն իրականացնել իր հիմնական առաքելությունը, այն է՝ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը