12 04 2021

Սահմանադրական դատարանը ստացել է Արմեն Սարգսյանի դիմումը

Սահմանադրական դատարանը ստացել է Արմեն Սարգսյանի դիմումը

Սահմանադրական դատարանի մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը տեղեկացրել է, որ ՍԴ-ն ստացել է ՀՀ նախագահի դիմումը՝ Դատական օրենսգրքի փոփոխությունների սահմանադրականությունը որոշելու հարցով: Նա իր էջում գրել է.

«Դիմումի նախնական ուսումնասիրման սահմանված է 20-օրյա ժամկետ։

2021 թվականի ապրիլի 10-ին (շաբաթ) Սահմանադրական դատարանը Mulberry էլեկտրոնային համակարգով ստացել է Հայաստանի Հանրապետության նախագահի դիմումը՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» սահմանադրական օրենքի և դրա հետ փոխկապակցված «Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների՝ Սահմանադրության 61-րդ հոդվածի 1-ին մասին, 63-րդ հոդվածի 1-ին մասին, 78-րդ, 79-րդ և 173-րդհոդվածներին համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ։

Դիմումը մուտքագրվել է 2021 թվականի ապրիլի 12-ին (երկուշաբթի):

Դիմումի նախնական ուսումնասիրման համար սահմանաված է 20-օրյա ժամկետ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ