Մենք արդեն 3 տարի է արձանագրում ենք, որ 300.1 հոդվածը որոշակիության հետ խնդիր ունի, մենք անգամ միջնորդել էինք դատախազությանը, որ դիմի ՍԴ դեռևս նախաքննության փուլում: Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Արամ Օրբելյանը: Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ հասկանանք, որ սա տեխնիկական խնդիր չէ, որ հոդվածը վատն էր և այլն, ոչ, չկա հանցագործություն, չկա հանցանք:
Անդրադառնալով խախտված իրավունքների մասով գործընթաց սկսելուն՝ ասաց, որ դեռևս որոշում չկա, առաջիկայում պարզ կլինի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը