Ի՞նչ ամբաստանյալ, ո՞ր հոդվածով, էս ինչի՞ եք վերածել օրենսդրությունը, էս ինչի՞ եք վերածել դատարանը: Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ ասաց Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանը։
«Պահանջում եմ, հենց հիմա քրեական հետապնդումը դադարեցրեք, մնացած հարցերը՝ հետո։ Էս պահի դրությամբ իմ պաշտպանյալը մեղադրվում է մի հոդվածքով, որը քրեական օրենսգրքում չկա։ Դուք պատկերացնո՞ւմ եք՝ ինչ ենք ընկել քննարկում», - ասաց Հայկ Ալումյանը։
Հիշեցնենք, որ դատական նիստում երկու անգամ ընդմիջում էր հայտարարվել։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը