Այս գործով մեղադրանք է պաշտպանում եթե չեմ սխալվում 5 դատախազ։ Սահմանդրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստի ժամանակ դատարանում ասաց ՀՀ երկորդր նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը թվարկելով գործով դատախազներին։
«Դատախազներից երկուսն ասել էին, որ ՍԴ որոշումից հետո զբաղված են որոշակի միջնորդություն կազմելով, մնացած երեք դատախազների չներկայանալը բացարձակապես որևէ ձևով պատճառաբանված չէր։ Ի՞նչն էր խանգարում այստեղ գտնվող երկու դատախազներին, որպեսզի իրենք ներկայանային նախորդ դատական նիստին և մյուսները շարունակեին իրենց միջնորդությունը գրե․ միայն մեկ բան, նրանք ուզում էին, որ մինչև իրենք միջնորդությունը չգրեն, այստեղ ուրիշ բան տեղի չունենա, այսինքն այդ մեթոդով իրենք անօրինական ճանապարհով Ձեզ ստիպեցին անել այն, ինչ իրենք ուզում են»։
Ըստ Ալումյանի՝ դատախազները նիստին չեն ներկայացել որպեսզի թույլ չտան, որ 300,1 հոդվածով քրեական հետապնդման դադարեցման հարցը քննարկվի․ «Ու արեցին դա ակնհայտ անօրինական եղանակով»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը