Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստին Յուրի Խաչատուրովի պաշտպան Միհրան Պողոսյանը հայտարարեց, թե, փաստորեն, ՀՀ գլխավոր դատախազությունում մի դատախազ չկա, որ գա ու այսօրվա դատական նիստին ՀՀ անունից հանդես գա։
«Մինչ այդ տպավորություն էր, թե դատախազությունում դատախազ չի մնացել, կռիվ են անում, որ գան այս դատական նիստին մեղադրանք պաշտպանեն», - ասաց Պողոսյանը։
Նրա խոսքով՝ ինքն այսօր չի եկել դատական նիստի, քանի որ ՍԴ որոշումից հետո իր դատավարական կարգավիճակը դադարեցված է։
«Չկա այս գործով օրինական մեղադրանք, չկա ամբաստանյալ, չկա նաև ամբաստանյալի պաշտպսն, ես էսօր եկել էի կոնկրետ որոշում ստանայի Ձեզանից ու հեռանայի, հարգելի դատարան», - ասաց Խաչատուրովի փաստաբանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը