Օրենքով դատարանը ոչ թե վաղը, այլ հենց այսօր պետք է հրատապ նիստ հրավիրի ու հենց այսօր պետք է քրեական հետապնդումը դադարեցնի և պարոն Քոչարյանի, և մյուս երեք մեղադրյալի նկատմամբ, ու 300.1 հոդվածով քրեական գործով վարույթը պետք է կարճվի: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Հայկ Ալումյանը:
Ալումյանի խոսքով՝ համապատասխան միջնորդություններն արդեն ներկայացված են, թեև, եթե միջնորդություններն էլ չներկայացվեին, դատարանը պետք է դա անի։
«Մեղադրող կողմն էլ պետք է հրաժարվի մեղադրանքից», - ասաց Քոչարյանի փաստաբանը։
Նա նշեց, թե եթե դատարանը գտնի, որ, այնուամենայնիվ, խափանման միջոցը պետք է պահպանվի, այդ դեպքում, գրավի չափը պետք է էականորեն նվազի։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը