26 03 2021

Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվելու է. Արամ Վարդևանյան



ՍԴ-ն Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը ճանաչեց Սահմանադրությանը հակասող և անվավեր: Այս մասին ՍԴ որոշման հրապարակումից հետո լրագրողներին ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը։

«ՍԴ-ն ընդգծեց 78 և 79-րդ հոդվածները, դրանով իսկ որոշակիության և համաչափության վերաբերյալ Սահմանադրությանը հակասող և անվավեր է ճանաչվել այս չարաբաստիկ հոդվածը։ Ցավում եմ, որ այս ամենը տևեց 3 տարի, ցավում եմ, որ սա բարդ ճանապարհի արդյունք էր, բայց, ի վերջո, ճշմարտությունը հաղթեց», - ասաց Վարդևանյանը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ