25 03 2021

Ջհանգիրյանի հետ հանդիպելու համար ԲԴԽ են այցելել նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապերի քրգործերը քննող քննիչները․ Mediaport

Ջհանգիրյանի հետ հանդիպելու համար ԲԴԽ են այցելել նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապերի քրգործերը քննող քննիչները․ Mediaport

Mediaport-ը գրում է․ Փաստաբան Ամրամ Մակինյանը հրապարակել է ԲԴԽ-ից ստացած պատասխանը, որով ապացուցվում է մամուլի հրապարկումները, որ Նիկոլ Փաշինյանի օգնական Աննա Վարդապետյանը, որը Ռուբեն Հայրապետյանի որդու գործով ցուցումներ էր տվել քննիչին, մի քանի անգամ այցելել է ԲԴԽ անդամ Գագիկ Ջհանգիրյանին՝ ըստ երևույթին դարձյալ ընդդիմադիրների հետապնդումերի գործերով:

Մինչդեռ ԲԴԽ-ի պատասխանում Mediaport-ը մեկ այլ կարևոր հանգամանք նկատեց: Փետրվարի 8-ին և 12-ին ԲԴԽ-ում Գագիկ Ջհանգիրյանի հետ հանդիպել են նաև Գորիսի և Քաջարանի քաղաքապետերի դեմ հարուցված քրեական գործերը քննող քննիչներ Ռոման Սարդարյանն ու Արսեն Գեղամյանը, որոնց ազգանունները թեև փակված են, բայց մեր աղբյուրը պնդում է, որ խոսքը հենց նրանց մասին է:

Հիշեցնեք, որ Փաշինյանի հրաժարականը պահանջելուց հետո Սյունիքի 4 քաղաքապետերի դեմ քրեական գործեր հարուցվեցին:

Փաստացի Ջհանգիրյանը ԲԴԽ է գործուղվել ընդդիմախոսների դեմ հետապանդումները համակարգելու համար:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ