Այդ ո՞ր օրվանից է հանրային վստահության և հրապարակայհին գործունեության առաջարկով բանավոր դատաքննության անցնելը ուղղորդման փորձ համարվում։ Այս մասին ՍԴ-ում ասաց դատավոր Արևիկ Պետրոսյանը անդրադառանալ այն դիտարկմանը, թե ուղղորդման փորձ է արվում։
Որևէ նման փորձի ցնակություն չի եղել և չի կարող լինել։
«Հետգրություն․ՍԴ-ի նկատմամբ հանրային վստահության պակասի վերաբերյալ դատողություններ կատարել է ոչ թե Արևիկ Պետրոսյանը, այլ կատարվել է գործող իշխանությունների բազմաթիվ ներկայացուցիչների կողմից, այդ թվում այս պային ՍԴ-ում պաշտոնավարող դատավորներից մեկի կողմից»,- ասաց Պետրոսյանը։
Նա կատեց․ «Ցանկացած միջնորդություն, որը կկատարվի և դա ուղղորդման փորձ կդիտարկվի, ես դա կդիտարկեմ որպես անհարգալից վերաբերմունքի փորձ դատարանի և դատավորի նկատմամբ»։
Նշենք, որ Սահմանադրական դատարանը քննում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1 հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը