22 03 2021

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վաղը գրավոր կքննի ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը

Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման վրա ՍԴ-ն վաղը գրավոր կքննի ՔՕ 300.1 հոդվածի սահմանադրականության հարցը

ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական թիմը տեղեկացնում է, որ վաղը Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի գործը։

 

«Հարգելի գործընկերներ,

Տեղեկացնում ենք, որ վաղը՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը»,- ասվում է փաստաբանական թիմի տարածած հաղորդագրությունում։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ