Պրիմիտիվ քաղաքական հետապնդման հետ գործ ունենք: Երբ իշխանությունը ունենում է քաղաքական հակառակորդ վերջին երեք տարիների ընթացքում տեսնում ենք, որ պետք է լինի անպայման քրեական գործ։ Այս մասին քննչական կոմիտեից դուրս գալուց հետո ասաց Վազգեն Մանուկյանի փաստաբան Արամ Վարդևանանը։
Մանրամասնելով, թե ինչի համար էր «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկածուն հրավիրվել քննչական կոմիտե, Վարդևանյանը նշեց․
«Խոսքերից մեկը վերաբերում էր պլան Ա, պլան Բ-ին, պարզ է չէ՞, որ եթե պլան Բ-ին ուղղված կոչ լիներ, ապա դրա իրացումը կտեսնեինք: Երկրորդ, խոսվում է պատգամավորների վերաբերյալ հանրահավաքի ժամանակ հայտարարություններ էին հնչել, դա պետք է դիտարկվի 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների հետ ուղղակի կապի մեջ»:
Վարդևանյանը հայտարարեց, որ խափանման միջոցը բողոքարկվելու է:
Մանրամասն՝ տեսանյութում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը