Փաստաբան Իրմա Ճաղարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Այսօր Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանը նախագահությամբ դատավոր Աննա Մաթևոսյանի, բավարարեց իմ և Արամ Վարդևանյանի կողմից ներկայացված բողոքը՝ 5-րդ ալիք հեռուստաընկերության լրագրող Կարինե Մանգասարյանի մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ մեր կողմից ներկայացված հանցագործության մասին հաղորդման վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժելու մասին ՀՔԾ քննիչի որոշման դեմ՝ վերացնելով այն:
Խոսքը գնում է պատերազմական օրերին լայն տարածում ստացած այն տեսանյութի մասին, որտեղ Քրիստինե Պողոսյանը և Արթուր Հովհաննիսյանը՝ ակնհայտորեն խախտելով պատգամավորի էթիկան, ՀՀ Ազգային Ժողովի տարածքում իր աշխատանքային պարտականությունները կատարող լրագրող Կարինե Մանգասարյանի հասցեին հնչեցրել էին սպառնալիքներ՝ նշելով, թե «թող էս ամեն ինչն ավարտվի, բոլորդ հատիկ-հատիկ պատասխան եք տալու, սաղդ Ձեր հալը կտեսնեք», և հրել վերջինիս ձեռքում գտնվող խոսափողը:
Կից՝ դեպքի տեսագրությունը, որի առթիվ էլ ներկայացվել էր հանցագործության մասին հաղորդումը»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը