21 01 2021

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով

Ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով

Shamshyan.com-ը գրում է․

«SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում Հայ հեղափոխական դաշնակցության անդամ, Ազգային ժողովի նախկին պատգամավոր Արծվիկ Մինասյանի դիմումի փաստով:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Արաբկիրի ոստիկանությունը պետք է պարզի ոստիկանության այն ծառայողի ինքնությունը, ով ընդդիմության բողոքի ակցիաների ժամանակ անհարգալից վերաբերմունք է ցուցաբերել քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Ա. Մինասյանի: Չգիտես ինչու, ոստիկանության այդ ծառայողը ցուցաբերել է ոստիկանին ոչ վայել վերաբերմունք ու մինչ Ա. Մինասյանը և բողոքի ակցիայի մասնակիցները փորձել են պարզել, թե ինքը ոստիկանության որ բաժնի ծառայող է, նա հրաժարվել է պատասխանել: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ա. Մինասյանն արդեն պարզել է այդ ոստիկանի ինքնությունը, ինչպես նաև ոստիկանության որ բաժնում է վերջինս աշխատում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ