23 12 2020

Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից և կփոխհատուցի 600.000 ՀՀ դրամ

Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրողից և կփոխհատուցի 600.000 ՀՀ դրամ

 Փաստաբան Լուսինե Վիրաբյանը գրում է․

«Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը ներողություն կխնդրի լրագրող Թագուհի Ասլանյանից` հասցրած վիրավորական արտահայտությունների համար, և կվճարի 600.000 ՀՀ դրամ փոխհատուցում: Շնորհակալ եմ դատավոր Զ. Նախշքարյանին` արդար դատական ակտ կայացնելու և ամուր նյարդային համակարգ ունենալու համար:

Հ.Գ. Պարզաբանեմ, որ մասնակի բավարարումը վերաբերվում է փոխհատուցման պահանջին, քանի որ մեր կողմից ներկայացվել էր 1.000.000 ՀՀ դրամի պահանջ, սակայն բավարարվել է 600.000 ՀՀ դրամը»,- տեղեկացնում է փաստաբանը:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ