22 12 2020

Դանիբեկյանը սիրում է խաղալ պետության ճակատագրի հետ և PlayStation․ Politik.am

Դանիբեկյանը սիրում է խաղալ պետության ճակատագրի հետ և PlayStation․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանի վերջին մեկ տարվա գործունեությունը ակնհայտ դարձրեց, որ մեկ դատավորի կայացրած որոշումը կարող է կարևոր դեր խաղալ պետության կյանքում։

Հենց Դանիբեկյանի ապօրինի որոշման արդյուքնում էր, որ նախագահ Քոչարյանը չկարողացավ մեկնել Մոսկվա և գործի դնել իր անձնական կապերը, որը կարող էր հայանապաստ լուծումներ ապահովել 44-օրյա պատերազմում։

Դանիբեկյանն ըստ էության իր որոշմամբ խաղաց պետության անվտանգության հետ ու Հայաստանում օրինական իշխանության հաստատումից հետո նա վստահաբար որոշ հարցերի պատասխանելու պարտավորություն կունենա։

Պարզվում է սակայն, որ դատավոր Դանիբեկյանը ոչ միայն պետության անվտանգության և արդարադատության հեղինակության հետ է սիրում խաղալ, այլև սիրում է խաղալ նաև PlayStation: Ընդ որում դատավոր Դանիբեկյանի օրերս տարածված լուսանկարից հասկանալի է, որ իր PlayStation խաղալը առավել օգտակար է պետության համար, քանի արդարադատության հեղինակության հետ խաղալը»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ