15 11 2020

Աշոտ Մինասյանի ձերբակալությունը դատարանն իրավաչափ է համարել. փաստաբան

Աշոտ Մինասյանի ձերբակալությունը դատարանն իրավաչափ է համարել. փաստաբան

Դատավորը գտավ, որ Մինասյանի ձերբակալությունն իրավաչափ է: Այս մասին լրագրողներին հայտնեց Աշոտ Մինասյանի պաշտպան Արամ Վարդևանյանը:

«Դատական ակտը դիտարկել տրամաբանության իրավունքի տիրույթում հնարավոր չէ: Դիտարկել քաղաքական իրադարձությունների զարգացումների տիրույթում միանշանակ է», - ասաց Վարդևանյանը՝ ընդգծելով, որ փաստական տվյալները զրո են:

Ֆեյսբուքյան էջում փաստաբանը գրել է․

«Հարգելի գործընկերներ, Տեղեկացնում եմ, որ լեգենդար հրամանատ Աշոտ Մինասյանին նոյեմբերի 9-ի ոչինչ չասող, իրավական առումով անհեթեթ խոսակցության հիման վրա, ՆՈՅԵՄԲԵՐԻ 13-ին ձերբակալելը` Դատավոր Մարինե Մելքոնյանը ճանաչեց իրավաչափ: Նիստին Գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը, ևս երեք մասնակից այսիքն 4 ՆԵՐԿԱՅԱՑՈւՑԻՉ պնդում էին, որ Արցախյան երեք պատերազմի մասնակից, հենց դատախազների, քննիչների թշնամուց ՊԱՇՏՊԱՆԱԾ հրամանատար Մինասյանը պետք է մնա ձերբակալված, իսկ Դատավոր Մարինե Մելքոնյանը միացավ այդ կարծիքին»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ