13 11 2020

ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է հարուցել քրեական հետապնդում. Արամ Վարդևանյան

ՀՀ գլխավոր դատախազը պարտավոր է հարուցել քրեական հետապնդում. Արամ Վարդևանյան

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Երեկ հրապարակավ դիմել էի ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանին՝ ՀՀ ԱԱԾ նախկին պետ Միքայել Համբարձումյանի հայտարարության վերաբերյալ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է փաստաբան Արամ Վարդևանյանը։

«Այսօր Գ․ Աբրահամյանը ԶԼՄ-ներին պատասխանել է․ «Հայտարարություն անել, որ նման բան եղել է, մի բան է, կոնկրետ փաստական տվյալներ ներկայացնելը մի ուրիշ բան, իրենք ճանապարհը գիտեն, կարող են ներկայացնել իրավապահ մարմիններին, ներկայացնել, թե ինչ ապօրինի բաների են առնչվել, թող ներկայացնեն, դրան համապատասխան էլ իրավական ընթացք կստանան»:

Հարգելի պարոն Դավթյան և հարգելի պարոն Աբրահամյան, ԶԼՄ ներկայացուցիչները տեղյակ չեն, բայց մենք իրավաբաններս շատ լավ գիտենք, որ քրեական դատավարության օրենսգրքի ուղղակի պահանջ է, քրեական գործ հարուցել համապատասխան առիթների դեպքում, իսկ դրանց շարքում է նաև՝ հանցագործությունների մասին լրատվության միջոցների հաղորդումները։ Կոնկրետ փաստական տվյալ ներկայացնելու մասով․

«Դիմելով Ձեզ, պարոն վարչապետ, ուզում եմ կրկնել այն, ինչ արդեն մեկ անգամ ուղիղ ասել եմ 27.10.2020թ. ՎԱԶԳԵՆ ՄԱՆՈՒԿՅԱՆԻ հայտարարության հետ կապված. թույլ և ոչ բավարար հիմքերով հարուցված քրեական գործերով չի կարելի քաղաքական ընդդիմախոսներին ձերբակալել, քաղաքական խնդիրները դրանով չեն լուծվում: Մարդկանց այդ միջոցներով հնարավոր չէ լռեցնել, ընդհակառակը` դրանից քաղաքական պայքարն ավելի է սրվում, քաղաքական դաշտում անջրպետն ավելի է խորանում, և հանրության շրջանում անարդարության զգացումն ավելի է մեծացնում իշխանության նկատմամբ անվստահությունն ու բացասական վերաբերմունքը»։

Նման պայմաններում ՀՀ գլխավոր դատախազը ունի մեկ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ պարտականություն՝ հարուցել քրեական հետապնդում, իսկ Ձեր նշած այլ հանգամանքները կպարզվեն քննության փուլում։ Հիշեցման կարգով, որ հենց այդպիսինն է Դատախազության ձևավորած իրավակիրառ պրակտիկան՝ Արման Բաբաջանյանի հայտարարության հիման վրա, հարուցվել էր տխրահռչակ ՍԴ իշխանության յուրացման գործը, որը այդ մասով դադարեցվեց, ինչպես նաև Նարեկ Սամսոնյանի հայտարարության հիման վրա գործը, որը հենց վերջինիս նկատմամբ վերածվեց քրեական հետապնդման և այժմ դատարանում է։ Կարծում եմ Datalex-ից և քրեական դատավարության օրենսգրքից հավելյալ մեջբերումների կարիք չկա։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ