12 11 2020

Էդուարդ Շարմազանովը և Դավիթ Համբարձումյանն ազատ են արձակվել

Էդուարդ Շարմազանովը և Դավիթ Համբարձումյանն ազատ են արձակվել

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովի օգնական Գեղամ Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում հայտնել է, որ Էդուարդ Շարմազանովը դատարանից ազատ է արձակվել։

Ազատ է արձակվել նաեւ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը։ Նա իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Այսօր, քիչ առաջ նույն քննիչը, ով երեկ ինձ ձերբակալեց ծիծաղելի կասկածանքով, որոշում է կայացրել ինձ ազատ արձակելու մասին:  Ներկայիս իշխանության անտեղի ջղաձգումները պարզապես զավեշտալի են։ Ծնվել եմ հայ, ապրում եմ հայ, զավակներիս մեծացնում եմ հայ: Եվ երբեք չենք ամաչելու հայ լինելուց, այլապես ամեն ինչ անիմաստ է»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ