Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ ոչ իրավաչափ ճանաչեց ՀՅ Դաշնակցության Հայաստանի Գերագույն մարմնի (ՀՅԴ ԳՄ) ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանի ձերբակալումը։ Այս մասին դատարանից դուրս գալով հայտնեց Սաղաթելյանի փաստաբան Լուսինե Սահակյանը։
«Սակայն տարօրինակն այն է, որ նորից հրավիրել են ՀՔԾ։ Ինչպես Իշխան Սաղաթելյանին, այնպես էլ Արթուր Վանեցյանին հրավիրել են ՀՔԾ։ ՀՔԾ-ում կպարզենք, թե ինչու են հրավիրված»,- ասաց Լուսինե Սահակյանը։
Նա շեշտեց` փաստորեն, դատարանները հրաժարվեցին օգնել իշխանություններին. «Շարունակությունը մնում է ժողովրդին»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը