11 11 2020

Փաշինյանն ԱԱԾ գունդ է ուղարկում Ծառուկյանի տուն․ ուզում են բոլորիս կալանավորել․ Նաիրա Զոհրաբյան



«Հենց նոր տեղեկատվություն ստացվեց, որ Նիկոլ Փաշինյանն ԱԱԾ գունդ է ուղարկում Գագիկ Ծառուկյանի տուն, որ իբր այնտեղ պահվում է այս ողջ գործընթացը։ Ձեր ցասումը, մեր Արցախ կորցնելը Նիկոլ Փաշինյանն ուզում է ձևակերպել որպես պետական հեղաշրջում և կալանավորի բոլորիս»,- Ազատության հրապարակում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ Նա ասաց, որ Փաշինյանն ու իր կինը շարունակում են կառչած մնալ աթոռից։

Նշենք, որ համացանցում ևս տեղեկատվություն է տարածվել, որ Նիկոլ Փաշինյանը որոշում է կայացրել պետական հեղաշրջման փորձով գործեր հարուցել Գագիկ Ծառուկյանի և Արթուր Վանեցյանի դեմ: Համաձայն այդ տեղեկությունների՝ «Պետք է որոշակի քանակությամբ զենք-զինամթերք տեղափոխվի Ծառուկյանի և Վանեցյանի տուն, տեղադրվի այնտեղ և նկարահանվի, որպեսզի հետո ներկայացվի իբրև իրեղեն ապացույց:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ