10 11 2020

Խնդրո առարկա փաստաթուղթը ՀՀ սահմանադրությանը հակասում Է և չի կարող ստորագրվել միայն գործադիրի կողմից․ սահմանադրագետ

Խնդրո առարկա փաստաթուղթը ՀՀ սահմանադրությանը հակասում Է և չի կարող ստորագրվել միայն գործադիրի կողմից․ սահմանադրագետ

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Սիրելի ընկերներ,

Դիմում եմ հատկապես քաղաքական լայն ակտիվություն, անվերապահ սատարումներ ցուցաբերած՝ ընկերներիս և ծանոթներիս։ ԿԱՐԴԱՑԵՔ այս 9 կետը, որը ստորագրվել է բոլորիս անունից։ Խնդրում եմ Ձեր մեջ հարց տվեք, արդյոք Դուք համաձայն եք եղել այս 9 կետերին։ Արդյոք Դուք հոկտեմբերի 12-ի հայտնի ուղերձի փոխարեն համաձայն կլինեիք ՌԴ արտաքին գործերի նախարար պարոն Լավրովի առաջարկին, որտեղ 9 կետեր նախատեսված չէին, կամ բանակցային գործընթացի գերակայության ապահովում տարբերակին և ոչ թե պատերազմ․․խնդրում եմ պարզապես մտածեք և վերլուծեք։

Որպես սահմանադրագետ կասեմ իմ կարծիքը կարճ․ Խնդրո առարկա փաստաթուղթը այս պահին ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆԸ ՀԱԿԱՍՈՒՄ Է և չի կարող պարզապես ստորագրվել ՄԻԱՅՆ գործադիր իշխանության կողմից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ