09 09 2020

Քոչարյանի նկատմամբ անօրինականնների հետ կապված 10 գործ է գրանցվել ՄԻԵԴ-ում․ Ալումյան



ՄԻԵԴ-ում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ անօրինական գործողությունների հետ կապված 10 գործ է գրանցվել: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 9-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը:

Նրա խոսքով՝ այդ մասով հատուկ նորություններ չկան: «Նորությունն այն է, որ բոլոր դիմումները գրանցվել են: Մեծ մասը գրանցվել են որպես առանձին գործեր: Դրանցից 2-ը գրանցվել է որպես լրացում նախկին դիմումներին: Այդպիսով, եթե չեմ սխալվում, գրանցվել է 10 առանձին գործ՝ կապված պարոն Քոչարյանի նկատմամբ անօրինական գործողությունների հետ»,-նշեց Ալումյանը:   

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ