03 09 2020

Մինչ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահեն աշխատասենյակ է կպցնում, ՍԴ-ում շարունակվում է ճգնաժամը․ իրավաբան

Մինչ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահեն աշխատասենյակ է կպցնում, ՍԴ-ում շարունակվում է ճգնաժամը․ իրավաբան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը գրում է․

«Ինչպես գիտենք Սահմանադրության վերջին փոփոխություններից հետո Սահմանադրական դատարանում առկա է իրական ճգնաժամ (ժամկետներին առնչվող տվյալները փոքր ինչ շեղումներ կարող են տալ ՝ հաշվի առնելով, որ դիմումների մուտքագրման օրերը հաշվարկվել են՝ հիմք ընդունելով աշխատակարգային կամ դատական կազմի որոշումների կայացման միջինացված ժամկետները), մասնավորապես՝

պաշտոնավարումը դադարած երեք դատավորների 14 գործերը չեն մակագրվել այլ դատավորների: Ընդ որում, դրանք այլևս չեն կարող վերամակագրվել, քանի որ ՍԴ մասին օրենքով նշված գործողությունը կատարելու համար նախատեսված է եղել 21 օր, որն արդեն իսկ անցել է (ի դեպ, օրենքի ուժի մեջ մտնելու պահին արդեն իսկ ժամկետն անցած է եղել):

 

12-14 գործով անցել են քննության վերջնաժամկետները /(այդ թվում՝ սկզբնական եռամսյա ժամկետը, որը չի երկարաձգվել, ուստի չի էլ կարող երկարաձգվել հետագայում):

25 գործով անցել են նշանակված նիստերի դատաքննության օրերը:

Ինչ է սա նշանակում: Սա նշանակում է որ այս գործերից շատերը մնացել են առկախված, ինչու ոչ՝ դուրս են եկել ՍԴ օրակարգից: Արդյունքում, խախտվել են բազմաթիվ դիմումատուների իրավունքներ, վտանգվել է բազմափիվ միջազգային պայմանագրերի վավերացման գործընթացը, որոնք կենսական նշանակություն ունեն պետության համար(այդ թվում՝ ֆինանսական առումով): Բացի այդ, նշված իրավիճակը պետության համար կարող է ստեղծել լրջագույն ֆինանսական բեռ, եթե հանկարծ շահագրգիռ իրավաբանական և ֆիզիկական անձինք դիմեն ՄԻԵԴ՝ ՄԻԵԿ-ի 6-րդ հոդվածի, մասնավորապես՝ գործի քննության ողջամիտ ժամկետի խախտման համատեքստում:

Իսկ ինչ են անում իշխանությունները: Նշված անձինք, ովքեր երկրի միակ օրակարգը կառուցել էին ՍԴ «ճգնաժամը» լուծելու շուրջ՝ կասկածի տակ դնելով նաև երկրի հեղինակությունը, իրական ճգնաժամի պայմաններում մատնվել են անգործության և նույնիսկ չեն բարեհաճում օրենսդրական կարգավորումների միջոցով առկա իրական ճգնաժամը հարթելու փորձ անել:

Դե իսկ ՍԴ ինքնահռչակ նախագահ Վահե Գրիգորյանն էլ, ով պարբերաբար առաջարկներ էր անում իշխանության տարբեր թևերին ու մուննաթ գալիս այդ առաջարկները լիովին չիրացնելու համար, այս անգամ զբաղված է շատ ավելի կարևոր գործով՝ ծածուկ կերպով մեկ այլ դատավորի աշխատասենյակի զավթմամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ