21 03 2022

40 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար



Անվտանգ ճանապարհային երթևեկություն ապահովելու նպատակով ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ծառայողները մարտի 14-ից 21-ը մարզերում իրականացրել են ուժեղացված ծառայություն՝ հայտնաբերելով ճանապարհային երթևեկության կանոնների 4717 խախտում՝ պահպանվող հատուկ տարածքներ տեղափոխելով 61 տրանսպորտային միջոց։

Հայտնաբերվել է ոչ սթափ՝ 51, առանց վարորդական իրավունքի վկայականի՝ 6 անձ։ 59 մեքենա շահագործվել է առանց ԱՊՊԱ պայմանագրի, 28-ը՝ թաղանթապատված դիմապակիով, 3-ը՝ առանց համարանիշերի, 40-ի համարանիշերը փակցված են եղել ոչ սահմանված հատվածում։ Բացի այդ, 40 վարորդ տուգանվել է վարելիս ծխելու համար։

Հանրապետությունում տեղացող առատ ձյունը որոշակի դժվարություններ է առաջացրել։ Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է հատկապես բարձրադիր մարզեր ուղևորվելիս երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, խստորեն պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ