26 08 2020

Ղազինյանը դիմել է դատարան՝ բաց տարածքներում դիմակի դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով

Ղազինյանը դիմել է դատարան՝ բաց տարածքներում դիմակի դրույթը ոչ իրավաչափ ճանաչելու պահանջով

Այսօր ՀՀ վարչական դատարան ներկայացրեցի դիմում` ՀՀ պարետի 2020 թվականի հունիսի 3-ի № 110-Ն որոշման 6-րդ կետի՝ բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս՝ բոլոր հանրային բաց տարածքներում, դիմակ կրելը պարտադիր է դրույթը ոչ իրավաչափ/անվավեր ճանաչելու պահանջով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը։

 

«Ըստ կարգի, նման դիմումները վարչական դատարանի կողմից քննվում են գրավոր ընթացակարգով, սակայն հաշվի առնելով խնդրի հանրային հնչեղությունը և շահառուների ահռելի մեծ թիվը, դատարանին միջնորդել եմ դիմումը քննել բանավոր ընթացակարգով:

Դիմումի բավարարման դեպքում, ինչի հավանականությունը շատ մեծ է, որպես հետևանք չեղարկվելու են ՀՀ պարետի կողմից ընդունված նորմատիվ իրավական ակտերը և դրանց հիման վրա արձանագրված բոլոր տուգանքները:

 

Առաջին դատական նիստի մասին լրացուցիչ կտեղեկացնեմ: Շնորհակալ եմ աջակցության համար, մենք հաղթելու ենք․․․»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ