Սամվել Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․
Տիգրան Ավինյանի հարցով դատական գործընթացը շարունակվում է
Սիրելի՛ երևանցիներ,
Ինչպես տեղյակ եք՝ «Մայր Հայաստանի» որոշմամբ երկու դատական հայց եմ ներկայացրել Տիգրան Ավինյանի դեմ։ Վիճարկում ենք Տիգրան Ավինյանի՝ Երևանի քաղաքապետի լիազորությունները ստանձնելու օրինականության հարցը։ Մեր համոզմամբ՝ այն տեղի է ունեցել օրենքի խախտմամբ։
Մենք այս ապօրինության հարցով տարբեր հայցեր ենք ներկայացրել դատարան։ Այդ հայցերից մեկով նիստը տեղի կունենա այսօր, Վարչական դատարանում, ժամը 15:00–ին։ Հասցե՝ Գարեգին Նժդեհի 23:
Լրագրողներին հրավիրում ենք լուսաբանման։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը