21 07 2020

Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց հակաիրավական են․ փաստաբան

Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց հակաիրավական են․ փաստաբան

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է․

«Արտակարգ դրության երկարաձգումը և Պարետի որոշումները վաղուց արդեն հակաիրավական են: Յուրաքանչյուր ոք ունի ազատ խոսքի և կարծիք ունենալու և ինչպես միայնակ, այնպես էլ այլոց հետ դրանք տարածելու իրավունք: Արտակարգ դրության և պարետի որոշումների առկայությամբ փաստացի վիժեցվում է այդ իրավունքների բովանդակությունը: Արտակարգ դրությունը չունի բժշկական նշանակություն, այն բացառապես քաղաքական բովանդակությամբ իրավական ռեժիմ է, որի գլխադասային առաքելությունը հավաքների ճնշումն է: Գործող իշխանական խմբավորումը և վերջինիս պարագլուխը դասեր չեն քաղել պատմությունից, ազատ խոսքի անժամկետ խեղումը հանգեցնելու է քաղաքացիական բախումների»։

 
 
 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ