17 07 2020

ՄԻՊ-ը Նարեկ Սարդարյանի հարցով կրկին խոսել է Քլեր Մեյթրոի հետ

ՄԻՊ-ը Նարեկ Սարդարյանի հարցով կրկին խոսել է Քլեր Մեյթրոի հետ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր եւս խոսել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ICRC) հայաստանյան պատվիրակության ղեկավար Քլեր Մեյթրոի հետ Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Խնձորեսկ գյուղի բնակիչ, ՀՀ քաղաքացի Նարեկ Սարդարյանի հարցով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՄԻՊ-ը։

Հաշվի առնելով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մանդատը, ինչպես նաեւ հայաստանյան պատվիրակության ղեկավարի հետ պայմանավորվածությունը՝ այս պահին մանրամասներ ներկայացնել չենք կարող, սակայն Մարդու իրավունքների պաշտպանը կշարունակի կապ պահպանել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մեր գործընկերների հետ։

Բացի այդ, ինչպես Պաշտպանն անձամբ, այնպես էլ նրա իրավասու ներկայացուցիչը մշտական կապի մեջ են նաեւ Նարեկ Սարդարյանի ընտանիքի հետ։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ