Մենք այս միջնորդության վրա ծախսեցիքն փաստացի 2 դատական նիստ: Լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդևանյանը:
«Միջնորդության հեղինակները դատախազության մեր գործընկերներն էին և փաստացի իրենց միջնորդությունը՝ իր ձևով և բովանդակությամբ այնպիսին էր, որ ուղղակի հնարավոր էլ չէր ավելի արագ սպառել: Արդյունքում դատարանը քննելով, նաև լսելով մեր կողմի առարկությունները, որոշեց մերժել այն: Հետևաբար այն պնդումը, որը մենք կատարում էինք, որ իրականում այսպիսի գործիքակազմ քրեական դատավարության օրենսգրքում չկա՝ իրավունքի չարաշահում կամ միջնորդություններից այնպես անել, որ ստիպված չկարողանանք ներկայացնել, զրկելու նման գործիքակազմ չկա»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը