27 06 2020

Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման արձանագրություն․ Փաստինֆո

Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման արձանագրություն․ Փաստինֆո

Փաստինֆո-ն գրում է․ «ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը չի ստորագրել լիազորությունների դադարեցման մասին արձանագրություն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասել է ՍԴ դատավոր Ալվինա Գյուլումյանը։

Ինչ վերաբերում է տիկին Գյուլումյանի վարույթում գտնվող գործերին, այսինքն՝ այն գործերին, որոնցով Ալվինա Գյուլումյանը հանդիսանում է որպես զեկուցող դատավոր, ապա այս պահի դրությամբ նրա վարույթում է գտնվում 3-4 գործ։

Հարցին, թե ինչ կլինի այդ գործերի ճակատագիրը և կա արդյո՞ք համապատասխան ընթացակարգ, եթե այդուհանդերձ, ի հեճուկս Սահմանադրության՝ դադարեցվեն  Ալվինա Գյուլումյանը պատասխանեց, որ ոչ մի կարգավորում  չկա և ենթադրվում է, որ ՍԴ նախագահը կամ նախագահի լիազորությունները կատարողը դրանք կվերամակագրի։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ